երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԼՂ խաղաղ կարգավորումը մեզ համար մնում է ծայրահեղ կարեւոր առաջնահերթություն. ԵՄ ներկայացուցիչ

ԼՂ խաղաղ կարգավորումը մեզ համար մնում է ծայրահեղ կարեւոր առաջնահերթություն. ԵՄ ներկայացուցիչ

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր ֆեյսբուքյան ասուլիսում ասել է, որ ԵՄ-ն կոչ է անում ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բարձր մակարդակով բանակցությունները՝ խաղաղության հաստատման նպատակով:

Նա նշել է, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

ԵՄ ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է. «Հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական մակարդակում` միջազգային իրավունքին համապատասխան»:

Նա հավելել է, որ Արցախը չճանաչված միավոր է եւ միջազգային հարաբերությունների սուբյեկտ չի հանդիսանում, ուստի ԵՄ-ն դեռեւս չի կարող այնտեղ բացել իր ներկայացուցչությունը: Վիկտորինը միևնույն ժամանակ նշել է. «Սակայն մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին, որը տուժել է հակամարտությունից: Խաղաղ կարգավորումը մեզ համար մնում է ծայրահեղ կարեւոր առաջնահերթություն: Մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»:

  • Կիսվել: