երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ

Այսօր, ապրիլի 3-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է  առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: