երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական իրավիճակը բավականին լուրջ է. Բորել

Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական իրավիճակը բավականին լուրջ է. Բորել

Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական իրավիճակը բավականին լուրջ է, այդ պատճառով էլ վերջին երկու տարիներին ԵՄ-ն իրականացրել է տարաբնույթ նախաձեռնություններ: Այս մասին այսօր ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Եվրոպական խորհրդարանում ՛՛Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը՛՛ թեմայով քննարկման ժամանակ: 

Նա ընդգծել է, որ տեղի բնակիչներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով արդեն հատկացվել է 70 միլիոն եվրո։

Բորելի խոսքով՝ մարդասիրական աջակցությունն ուղղված է եղել առողջապահական խնդիրների լուծմանը, այդ թվում՝ բժշկական սարքավորումներ հայթայթելուն և հակամարտությունից տուժած անձանց սոցալական աջակցություն ցուցաբերելուն։ Չնայած այս ամենին, ըստ նրա, այս ոլորտում դեռ շատ անելիքներ կան։

 

 

  • Կիսվել: