շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղի անվտանգության հետ կապված նյուանսներ պետք է քննարկենք. Փաշինյանը՝ Պուտինին

Լեռնային Ղարաբաղի անվտանգության հետ կապված նյուանսներ պետք է քննարկենք. Փաշինյանը՝ Պուտինին

Ընթացիկ տարին շատ կարևոր է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համար։ Այս մասին Վլադիվոստոկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին մասնակցության հրավերի համար և ընդգծեց, որ ՌԴ-ն Հայաստանի Հանրապետության գործընկերն ու ռազմավարական դաշնակիցն է։

«Դուք նշեցիք, ես նույնպես ուզում եմ նշել ռուս խաղաղապահների առաքելության կարևորությունը Լեռնային Ղարաբաղում։ Պետք է խոստովանել, որ դա հեշտ առաքելություն չէ, մենք ոչ մեկ անգամ ենք այդ մասին խոսել։ Մենք շատ բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը։ Արցախում կան նյուանսներ, որոնք մենք միշտ քննարկում ենք, այսօր ևս կարող ենք քննարկել»,-ասաց Փաշինյանը։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքում ընթանում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանը։ 

  • Կիսվել: