ուրբաթ, օգոստոս 21
21 / 8 / 2026
Լեհաստանը Հայաստանին է հանձնել դատախազության կողմից հետախուզվող անձին

Լեհաստանը Հայաստանին է հանձնել դատախազության կողմից հետախուզվող անձին

Լեհաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Գ.Կ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

Գ.Կ.-ն մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում տուժողին զգալի վնաս պատճառելով համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շահադիտական դրդումներով համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության վերափոխելու նպատակով հատուկ վնասաբեր հարուցիչ օգտագործելու, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կազմակերպված խմբի կազմում, առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտները կազմակերպված խմբի կազմում օրինականացնելու համար:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Կ.-ի տեղափոխումը Երևան:

 

  • Կիսվել: