հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Le Figaro-ի փոխտնօրենը հայտնել է, թե ինչպես է ֆրանսիական մի հեռուստաալիք հրապարակել Հարավային Կովկասի քարտեզը, որից Հայաստանը «պարզապես ջնջված էր»

Le Figaro-ի փոխտնօրենը հայտնել է, թե ինչպես է ֆրանսիական մի հեռուստաալիք հրապարակել Հարավային Կովկասի քարտեզը, որից Հայաստանը «պարզապես ջնջված էր»

Le Figaro հանդեսի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնն իր թվիթերյան էջում գրել է, թե ինչպես է ֆրանսիական Arte France հեռուստաալիքը «28 րոպե» հաղորդման ընթացքում հրապարակել Հարավային Կովկասի քարտեզը, որից Հայաստանը «պարզապես ջնջված էր»։

Բյուիսոնը, մասնավորապես, նշել է. «Ես ոչ մի վայրկյան չեմ հավատում, որ դա միտումնավոր է եղել «28 րոպե»-ի Arte France-ի կամ ադրբեջանական հեռուստալոբբիի գործողությունների արդյունքում, բայց այդ սխալը շատ ցավալի է աչքերի և սրտի համար. Հայաստանը պարզապես ջնջված էր Կովկասի քարտեզից։ Էրդողանի և Ալիևի երազանքը...»:

  • Կիսվել: