շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը չի վերաբերում Երևանին

Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը չի վերաբերում Երևանին

Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների հարցն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Մեզ մոտ այնտեղ (Ղարաբաղում) իսկապես խաղաղապահներ են մնում նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը Ղարաբաղը ճանաչել են որպես ադրբեջանական տարածք։ Բայց այդ հարցն արդեն չի վերաբերում հայկական կողմին, դա Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների հարցն է՛՛,-ընդգծել է Լավրովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: