շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը «սիրաշահում է» Հայաստանին և ցանկանում է նրա հետ ընկերություն անել՝ ընդդեմ Ռուսաստանի. Լավրով

Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը «սիրաշահում է» Հայաստանին և ցանկանում է նրա հետ ընկերություն անել՝ ընդդեմ Ռուսաստանի. Լավրով

Արևմուտքի երկրները ՛՛սիրաշահում են՛՛ Հայաստանին և ցանկանում են բարեկամանալ ՀՀ-ի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի, ՛՛Ռոսիա՛՛-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

՛՛Արևմտյան երկրները, որոնք հիմա ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերություն անել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության՛՛,-ասել է նա:

Լավրովի խոսքով՝ ՌԴ-ն Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ նախապաշարմունքներ չունի, Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր կուրսը:

՛՛Մենք կողմ ենք, որպեսզի Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, այնուամենայնիվ, ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ Մենք բացարձակապես ոչ մի նախապաշարմունք չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների շրջապատի նկատմամբ, ինչպես ուզում եք՝ ասեք, մենք երբեք ընկերություն չենք անում որևէ մեկի հետ ինչ-որ մեկի դեմ՛՛,-նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: