հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Լավատես չենք, դատավորի վարքագիծը չի թողնում, որ լավ հույսեր փայփայենք, որոշումն այստեղ չի կայացվում. փաստաբանը՝ Միքայել Սրբազանի վերդիկտի մասին

Լավատես չենք, դատավորի վարքագիծը չի թողնում, որ լավ հույսեր փայփայենք, որոշումն այստեղ չի կայացվում. փաստաբանը՝ Միքայել Սրբազանի վերդիկտի մասին

Լավատես չենք, դատավորի վարքագիծը չի թողնում, որ լավ հույսեր փայփայենք: Այս մասին Միքայել Սրբազանի դատական նիստից առաջ լրագրողներին ասաց նրա փաստաբան Արա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի՞ն են ակնկալիքները դատարանից:

Նա նշեց, որ այսօր ճառերով են հանդես գալու և ռեպլիկներ են լինելու, ապա դատավորը գնալու է վերդիկտ կայացնելու:

Արգացաված դատական նիստերի մասին խոսելով՝ Զոհրաբյանը նշեց. «Եթե դատավորը իր կենսագրությամբ գործերն արագ քննելու ձեռագիր ունի, այո՛, կասենք մարդն ուզում է արագ քննել, բայց ինքն ընդհանրապես գործեր ձգձգող դատավոր է, շատ ուշ է նշանակում, և այս արագությունը նույնպես խոսում է ոչ լավ նպատակի մասին»:

Զոհրաբյանը հավելեց. «Ինձ թվում է՝ դուք էլ լավ գիտեք, որ որոշումն այստեղ չի կայացվում»:

  • Կիսվել: