չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Լավ կլինի, որ Մայր Տաճարի վերաօծման առիթով հին դժվարությունները մոռանանք և սկսենք աշխատել․ Նուբար Աֆեյան

Լավ կլինի, որ Մայր Տաճարի վերաօծման առիթով հին դժվարությունները մոռանանք և սկսենք աշխատել․ Նուբար Աֆեյան

Լավ կլինի, որ այս առիթով հին դժվարությունները մոռանանք և սկսենք աշխատել միասին։

Մայր Տաճարի վերաօծման ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը։ Նրան հարցրել էին եկեղեցի-իշխանություն հարաբերությունների մասին․

«Ինչպես տեսաք, ներկա էին վարչապետն ու նախագահը։ Լավ կլինի, որ այս առիթով հին դժվարությունները մոռանանք և սկսենք աշխատել, ոչ թե թշնամի լինենք։ Հատկապես, որ թշնամի ունենք դրսում, շատ լավ կլինի, որ ուժ լինենք երկրի ներսում և համախմբվենք, աշխատենք դեպի ապագան, նաև Սփյուռքի հետ»,- նշել է Աֆեյանը

  • Կիսվել: