երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի բոլոր ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի բոլոր ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները

ՔՊ կուսակցություն՝ 15 298, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 10 051. ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի բոլոր ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 47 տեղամասերից:

Եվ այսպես, ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 69 866 է:

Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 58 է, ընտրողների ընդհանուր թիվը՝ 69 924, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 31 535: 

Անվավեր քվեաթերթիկների թիվը 132 է, Անճշտությունների գումարային չափը՝ 23:

1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք - 10 051

2․ «Համահայկական ճակատ» կուսակցություն - 295

3․ «Հանրապետություն» կուսակցություն - 1 241

4. «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն - 1 692

5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 1 177

6. «Ժառանգություն» կուսակցություն - 440

7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 15 298

8. «Հայրենիք» կուսակցություն - 1 193:

 

  • Կիսվել: