երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ԿԸՀ-ն դիտորդական իրավունքից չի զրկի «Հայաքվե»-ին, «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ին

ԿԸՀ-ն դիտորդական իրավունքից չի զրկի «Հայաքվե»-ին, «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ին

ԿԸՀ-ն երկարատև՝ 10 ժամ տևած նիստում քննարկեց «Անկախ դիտորդ» և «Ականատես» առաքելությունների դիմումներով բարձրացված հարցը՝ «Հայաքվե»-ի, «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամի և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի դիտորդական առաքելություններին կողմնակալության հիմքով հավատարմագրումից զրկելու են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանը:
 
«Արդյունքում հանձնաժողովը, արձանագրելով, որ նշված առաքելությունները խնդրահարույց արարքներ են արել, այնուամենայնիվ, ֆորմալ, չարձանագրեց Ընտրական օրենսգրքով սահմանված անկողմնակալության պահանջի խախտումը և չզրկեց այդ կազմակերպություններին դիտորդության իրավունքից։
 
«Հայաքվե» առաքելությունը համաձայնեց, որ այն դիտորդները, ովքեր արել են վիճելի հայտարարություններ, չեն մեկնի ընտրական տեղամասեր։
 
ԿԸՀ-ի որոշ մոտեցումներ մեզ համար խնդրահարույց են, բայց այս հարցերը կքննարկենք ընտրություններից հետ (այդ թվում` օրենսդրության հստակեվման մասով)։
 
Սա, թերևս, ԿԸՀ պատմության մեջ ամենաերկար նիստն էր` 10 ժամ և 20 րոպե»,-նշել է նա:
 
 

  • Կիսվել: