հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կվերադառնա՞ ընդդիմությունն ԱԺ, թե՞ ոչ. «Հրապարակ»

Կվերադառնա՞ ընդդիմությունն ԱԺ, թե՞ ոչ. «Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 12-ին կմեկնարկեն ԱԺ աշնանային նստաշրջանի աշխատանքները։ Կվերադառնա՞ ընդդիմությունն ԱԺ, թե՞ ոչ՝ հարցի պատասխանը, ինչպես ընդդիմադիր պատգամավորներն են կատակում, խիստ հարաբերական է։ «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական պատգամավորները, ըստ ամենայնի, առաջիկայում կհայտարարեն, որ շարունակելու են միջազգային պատվիրակությունների հետ խորհրդարանական գործունեությունն ու համագործակցությունը, այսինքն՝ եթե խորհրդարանում որեւէ պետությունից պատվիրակություն հյուրընկալվի եւ ցանկություն հայտնի ընդդիմադիրների հետ հանդիպել, իրենք անպայման կգնան խորհրդարան։

Ասում են` ԱԺ-ում կլինենք նաեւ սեփական նախաձեռնությամբ, մեր օրակարգով հրավիրված ԱԺ արտահերթ նիստերի, լսումների ժամանակ: Մեր աղբյուրն ասաց, որ, այնուամենայնիվ, նախկինի պես չի լինի, երբ ՔՊ-ականների հետ որեւէ նախագծի, թեմայի շուրջ բովանդակային քննարկման էին նստում։ Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, ապա այստեղ չեն մանրամասնում տակտիկան` հրապարակային հայտնել են միայն, որ խորհրդարան կգնան միայն սեփական օրակարգով եւ վերջ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

  • Կիսվել: