հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Կշարունակենք համատեղ ջանքերը Հայաստանի  և Ալբանիայի  միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ․ Միրզոյան

Կշարունակենք համատեղ ջանքերը Հայաստանի և Ալբանիայի միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալբանիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Էլիսա Սպիրոպալիին՝ նշելով, որ նրա հետ շարունակելու են համատեղ ջանքերը՝  ամրապնդելու Հայաստանի և Ալբանիայի միջև կապերը, այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։

Արարատ Միրզոյանը նաև լավ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Ալբանիայի արդեն նախկին արտաքին գործերի նախարար Իգլի Հասանիին։

«Ալբանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում պաշտոնավարման ավարտին ես շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկեր Իգլի Հասանիին լավ համագործակցության համար և նրան մաղթում եմ ամենայն հաջողություն իր ապագա քայլերում։ Շնորհավորում եմ Էլիսա Սպիրոպալիին, որի հետ կշարունակենք համատեղ ջանքերը Հայաստանի  և Ալբանիայի  միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ»,- գրել է Միրզոյանը։

  • Կիսվել: