ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կրեմլը՝ Պուտինի՝ Հայաստան այցի մասին

Կրեմլը՝ Պուտինի՝ Հայաստան այցի մասին

Կրեմլում դեռևս հաստատված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցը, հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը:

«Ես ոչ մի հաստատում չունեմ։ Առայժմ մեր կողմը պաշտոնապես այդ մասին չի ասել»,- ասել է Ուշակովը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք նման այց նախապատրաստվո՞ւմ է։

Նա հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային շփումները ակտիվ բնույթ են կրում, ընթացիկ տարում նրանք մի քանի անգամ անձամբ են հանդիպել, ինչպես նաև քաղաքական գործիչները պարբերաբար խոսում են հեռախոսով:

  • Կիսվել: