ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կրեմլում չեն բացառել Պուտինի և Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում

Կրեմլում չեն բացառել Պուտինի և Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում

Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումների ժամանակ կարող է շփվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն: 

՛՛Նրանք հրաշալի հնարավորություն կունենան շփվելու առաջիկա միջոցառումների շրջանակներում՛՛, -կողմերի հնարավոր բանակցությունների մասին հարցին պատասխանել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Դեկտեմբերի կեսերին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն ընդհանուր միջոցառումներին կապված է Հայաստանի ներքին գործընթացների հետ, այլ ոչ թե ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում աշխատանքը շարունակելու ցանկության կամ չցանկանալու հետ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: