երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կրեմլն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ Մոսկվայի միջնորդության մասին հայտարարությանը

Կրեմլն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ Մոսկվայի միջնորդության մասին հայտարարությանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, սակայն երկրներն ի վիճակի են բանակցություններն ինքնուրույն վարել։

Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը դժվար թե ընդունի Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի հետ բանակցություններում։

«Երևանից տարբեր մակարդակներում մենք հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երևանը և Բաքուն ի վիճակի են ինքնուրույն շարունակել այդ բանակցությունները մինչև գործընթացի ավարտը։ Թեև մենք շարունակ ենք պատրաստ լինել տրամադրել ցանկացած հնարավոր օգնություն, մենք կողջունենք անկախ ջանքերը: Գլխավորն այն է, որ տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, մնա կանխատեսելի, խաղաղ, վերածվի բարգավաճման և համագործակցության տարածքի»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ ճեպազրույցում Սիմոնյանը նշել էր, որ քիչ հավանական է համարում Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու առաջարկները:

  • Կիսվել: