կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կոտայքի մարզպետը Հրազդանի ԲԿ-ում ծանոթացել է աշխատանքների կազմակերպմանն ու պատվաստումային գործընթացի իրականացմանը

Կոտայքի մարզպետը Հրազդանի ԲԿ-ում ծանոթացել է աշխատանքների կազմակերպմանն ու պատվաստումային գործընթացի իրականացմանը

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն իր օգնական Ստեփան Բաղդասարյանի և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այց է կատարել Հրազդանի բժշկական կենտրոն:

Բուժհաստատության տնօրենի պաշտոնակատար Կարեն Սահակյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է բուժկենտրոնի տարածքում, դիտարկել հատկապես COVID-19-ի պայմաններում աշխատանքների կազմակերպմանն ու պատվաստումային գործընթացի իրականացմանը:

Ահարոն Սահակյանը հետաքրքրվել է COVID-19 համավարակի ներկա վիճակից: Մարզպետին ներկայացվել է, որ պատվաստումները զգալիորեն նվազեցրել են համավարակի տեմպը: Վերջինս հորդորել է ակտիվացնել պատվաստումային գործընթացը ազգաբնակչության շրջանում՝ այդ ուղղությամբ ակտիվորեն համագործակցելով նաև համայնքների ղեկավարների հետ:

Շրջայցի ավարտին մարզպետը հանդիպել և զրուցել է նաև բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ: Բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Սահակյանը հանդես է եկել իր պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերի ու աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությամբ. քննարկվել են նաև առկա խնդիրները և դրանց ուղղությամբ իրականացվող քայլերը:

  • Կիսվել: