երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կոռումպացված կուսակցությունները չպետք է ստանան Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություն. Լենա Նազարյան

Կոռումպացված կուսակցությունները չպետք է ստանան Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություն. Լենա Նազարյան

Անչափ շատ բան է կախված արժեքներից, որոնց կուսակցությունները դավանում են:

Այս մասին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը. գոյություն ունեցող խնդիրները և փոփոխությունների շրջանակները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքից ԱԺ փոխոսնակ Լենա Նազարյանը:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ կոռումպացված, ոչ ժողովրդավարական կուսակցությունները չպետք է ստանան Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություն կամ, ինչպես եղել է վերջին շրջանում, ցուցադրեն քաղաքական գործունեության իմիտացիա:

«Սակայն, լայն ինքնավարության հետ միասին, որը տրամադրված է կուսակցություններին և պետք է պահպանվի, կարծում եմ՝ անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել սկզբունքները, որոնք պետք է պարտադիր լինեն»,- ընդծեց Լենա Նազարյանը:

 

  • Կիսվել: