երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Նախարար

Կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Նախարար

Կորոնավիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունիցԱզգային ժողովում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ կարող ենք արդյո՞ք ենթադրել, որ պիկն անցել է, եթե հաշվի առնենք, որ վերջին օրերին նվազող թվեր կան:

Թորոսյանի խոսքերով, եթե նախկինում լինում էր 50 դեպք, բայց մի աղբյուրից, հիմա լինում է 16, 20, 30 դեպք, բայց 10-20 տարբեր աղբյուրներից. «Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում է:  Հետևաբար վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից:

Մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել ամբողջ շրջապատը, բուժել, արդեն առողջացած դուրս թողնել: Դա պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: