շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կոնվենցիան, որի համար ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա էր, խորհրդարանը ընդունեց

Կոնվենցիան, որի համար ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա էր, խորհրդարանը ընդունեց

Այսօր Ազգային ժողովը ընդունեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը կամ ինչպս ընդունված է ասել Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը։ 

Եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մի քանի օր առաջ գլխադասային հանձնաժողովում կողմ էր քվեարկել և դեմ չէր արտահայտվում կոնվենցիային, ապա այսօր դեմ քվեարեկց։ Քվեարկությունից առաջ վարման կարգով խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ հանրության որոշ շրջանակներում կոնվենցիայի հետ կապված կան մտավախություններ, ինչի պատճառով խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիական ակցիա է իրականացվում։

«Բացի այդ, ես երեկ ստացել եմ Հայ Առաքելական եկաղացու մի քանի սպասավորների մտահոգություններ այդ կոնվենցիայի առնչությամբ, և մենք ևս մտահոգություններ ունենք», -ընդգծեց Պետրոսյանը։ Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տարակուսանք հայտնեց, որ որոշ շրջանակներ կարող են ազդել մընդդիմադիր խմբակցության դիրքորոշման վրա և ասաց, որ իրնք կողմ են, քանզի կոնվենցիան պաշտպանելու է երեխաներին սեռական շահագործումից։

Նկատենք, որ կոնվենցիայի դեմ մի քանի քաղաքացիներ Վահագն Չախալյանի գլխավորությամբ ակցիա էին իրականացնում ԱԺ շենքի դիմաց և մինչ նիստի մեկնարկը ԱԺ շենք մուտք գործող պատգամավորներին հորդորում էին որոշ ժամանակով առկախել կոնվենցիայի ընդունումը և այն ընդունել միայն հանրային քննարկումներից հետո։

  • Կիսվել: