կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոնստանտին Զատուլինը նշել է Հայաստանին ԵՄ հրավիրելու նպատակը

Կոնստանտին Զատուլինը նշել է Հայաստանին ԵՄ հրավիրելու նպատակը

ԵՄ հրավերը կապված չէ Հայաստանի՝ Եվրամիության համար արժեք ունենալու հետ, այլ իրավիճակից և Փաշինյանի կառավարության պահվածքից օգտվելով՝ նրանք փորձում են ամրապնդել Հայաստանի՝ Ռուսաստանից դեպի Արևմուտք անցնելու վերակողմնորոշումը։ Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը գնում է այս ճանապարհով, և սա խաղ է Եվրախորհրդարանի կողմից:

«Նրանք կպահանջեն վերանայել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և այդ միության շրջանակներում Հայաստանի մասնակցությամբ կնքված համաձայնագրերը։

Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են փլուզել Ռուսաստանը որպես պետություն, նրանք որոշում են կայացնում հրավիրել Հայաստանին կամ դրդել երկրին այդ քայլին։ Ակնհայտ է, որ նրանք Ռուսաստանին դիտարկում են որպես թշնամի»,-կարծիք է հայտնել Զատուլինը:

Պատգամավորը նաև հավելել է, որ այս իրավիճակում ԵՄ-ն օգտագործում է Հայաստանի իշխանությունների ռուսատյաց պահվածքը․ «Բոլորովին վերջերս Հայաստանի արտգործնախարարը հերթական անգամ խոսեց Հայաստանի՝ եվրոպական նկրտումների մասին։ Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի և Եվրոպական խորհրդարանի կողմից տրիվիալ խաղի մասին է։ Նրանք իրենց առաջ են մղում հետխորհրդային տարածքում Հայաստանի և այլ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու ֆոնին։ Այս ամենը ռուսատյացության հողի վրա է խմորված, փորձում են տվյալ դեպքում օգուտ քաղել Հայաստանի իշխանությունների վարքագծից, որոնք դավաճանում են ռուս-հայկական հարաբերություններին»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: