երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Կողմերը կշարունակեն սահմանազատումը վավերացված կանոնակարգի համաձայն. այս հարցն էլ կարող ենք համարել փակված. Միրզոյան

Կողմերը կշարունակեն սահմանազատումը վավերացված կանոնակարգի համաձայն. այս հարցն էլ կարող ենք համարել փակված. Միրզոյան

Հիշում եք, երբ սահմանային հարցերով հանձնաժողովների միջև կնքվեց կանոնակարգը և այնուհետև վավերացվեց Ազգային ժողովում, այնտեղ կար մի այսպիսի դրույթ, որ կողմերը սահմանազատումը շարունակելու են իրականացնել որպես հիմք ընդունելով Ալմա-Աթայի հռչակագիրը, եթե խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրում այլ բան չպայմանավորվեն կողմերը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հիշում եք, որ ասում էին՝ այստեղ, այս պայմանագրում լրիվ այլ բան կպայմանավորվեն, և այդ Ալմա Աթան խաբկանք է ընդամենը։ Արդեն այսօր առիթ ունեցա նշելու, որ խաղաղության պայմանագրում հստակորեն ամրագրված է և Ալմա Աթայի հռչակագիրը և այն, որ կողմերը կշարունակեն սահմանազատումը արդեն վավերացված կանոնակարգի համաձայն։ Ըստ էության, այս հարցն էլ կարող ենք համարել փակված։

Գործընթացը շարունակվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համանախագահությամբ մեր կողմից»,– հայտարարեց Միրզոյանը։

  • Կիսվել: