երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Կոչ ենք անում ճնշել Հայաստանին և բացել Աղդամ-Ասկերան ճանապարհը». Հաջիև

«Կոչ ենք անում ճնշել Հայաստանին և բացել Աղդամ-Ասկերան ճանապարհը». Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Աղդամ-Ասկերան ճանապարհին, Լաչինի միջացքի շրջափակմանն ու հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 

Հաջիևը, մասնավորապես, գրել է. «Բաքուն շարունակում է համագործակցել «Կարմիր խաչի» հետ՝ ապահովելու Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ - խմբ․) և Լաչին-Խանքենդի ճանապարհների արագ և միաժամանակյա բացումը ԿԽՄԿ-ի ուղեկցող բեռնատարների համար, ինչպես պայմանավորված էր սեպտեմբերի 1-ին նախագահ Ալիևի և պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցում:

Այդ օրվանից անցել է 12 օր, սակայն Հայաստանի ենթակայության անօրինական ռեժիմը հրաժարվում է թույլատրել անցումներն ու բացել ճանապարհները։ Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին՝ կրկնապատկել իրենց ջանքերը և ճնշում գործադրել Հայաստանի և նրա խամաճիկ ու անօրինական ռեժիմի վրա՝ դադարեցնելու այս ապակառուցողական քաղաքականությունը։

Գորշ գոտում ստատուս քվոյի պահպանումը և հումանիտար խնդիրների կանխամտածված սպառազինումը նրանց ապարդյուն ռազմավարությունն է», - գրել է Հաջիևը։

  • Կիսվել: