հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոչ ենք անում կիրառել դիվանագիտական ուղիները. ՄԱԿ-ի ԱԽ-ում Գաբոնի ներկայացուցիչ

Կոչ ենք անում կիրառել դիվանագիտական ուղիները. ՄԱԿ-ի ԱԽ-ում Գաբոնի ներկայացուցիչ

Ցավում ենք, որ զենքի կիրառում է տեղի ունեցել: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում ասաց Գաբոնի ներկայացուցիչը:

Նա նշեց. ՛՛Դա հիշեցնում է 2020 թ. ցավալի դեպքերը: Մենք կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ պայմանավորվածություններին: Պետք է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կխոչընդոտեն խաղաղության գործընթացին: Իմ երկիրը կողմ է երկխոսության պահպանվանը և կոչ է անում կիրառել դիվանագիտական ուղիները՛՛:

  • Կիսվել: