հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Կնիքի վրա Արարատ լեռան պատկերը «վտանգավոր մեսիջ է Հայաստանի հարևաններին». պատգամավոր

Կնիքի վրա Արարատ լեռան պատկերը «վտանգավոր մեսիջ է Հայաստանի հարևաններին». պատգամավոր

«Հայաստանը ելնում է իր պետական սիմվոլներից և Հայաստանի դրոշմակնիքը, որն անձնագրերում է  տպվում, պետք է արտահայտի Հայաստանին, պետությանը վերաբերող սիմվոլները,  պետական սիմվոլները պետք է զերծ լինեն էոմցիոնալ, հուզական սիմվոլներից»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։

Նրա ներկայացմամբ, ամեն բան անում են, որ ՀՀ վերաբերյալ տարընկալումներ չլինեն և կիրառվող սիմվոլիզմը, կնիքները և այլն, ելնեն բացառապես պետականության սկզբունքից։

«Մենք հիմնվում ենք Ալմաթիի հռչակագրի վրա մեր հարևանների հետ հարաբերություններում, ուրեմն մեր յուրաքանչյուր գործողություն՝ կլինի կնքի, հայտարարության ձևով, որևէ կերպ պետք է վտանգավոր մեսիջներ չուղարկի Հայաստանի հարևան պետություններին»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

  • Կիսվել: