կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Կլինի՞, իմ հարցերին դուք ուրիշ ձև արձագանքեք. Արման Եղոյանի հետ լարված երկխոսությունից հետո Արմեն Գևորգյանը լքեց նիստը

Կլինի՞, իմ հարցերին դուք ուրիշ ձև արձագանքեք. Արման Եղոյանի հետ լարված երկխոսությունից հետո Արմեն Գևորգյանը լքեց նիստը

«Համաձայնագրի ռազմական բաղադրիչը ի՞նչ է նշանակում և ԵՄ-ն դրանով ի՞նչ միսիաներ է իրականացնում»,-ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

ԱԳ փոխնախարարը զեկուցեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին  օրինագիծը, որով նախատեսվում է ՀՀ-ի մասնակցությունը ԵՄ-ի քաղաքացիական և ռազմական առաքելություններին։

Սաֆարյանը հայտնեց, որ ԵՄ-ի ռազմական առաքելությունը տարբեր երկրներում են իրականացվում՝ Աֆրիկայում, Կոսովոյում, Ռաֆահում և 40 այդպիսի այլ առաքելություններ կան աշխարհում։

Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց, թե ռազմական և քաղաքացիական առաքելություններն ինչով են տարբերվում միմյանցից։

Փոխարտգործնախարարն ասաց, որ քաղաքական առաքելությունը նույնն է ինչ ներկայում Հայաստանում է իրականացվում, իսկ  ռազմականի առաքելությունն այլ է։

 Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Արման Եղոյանն ասաց, որ զինված առաքելություն է և, նշելով, թե Արմեն Գևորգյանը ակնհայտ հարցեր է տալիս։

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծելով, որ փոխարտգործնախարարին  է հարց տալի, հավելեց.

«Փոխնախարարին հարցը ես եմ տվել՝ ես պետք է տպավորություն ստանամ»։

 Արմեն Գևորգյանը կրկնեց հարցը՝ հետաքրքրվելով, թե ռազմական առաքելությունն արդյոք ենթադրում է ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների գործուղում, ակտիվ ռազմական գործողությունների շրջաններ և ինչ մանդատներով։

Սաֆարյանն ասաց, որ կոնկրետ ռազմական առաքելության վերաբերյալ առանձին համաձայնագիր է լինելու, որը կնքելու է կառավարությունը։

Արման Եղոյանն էլ նշեց, թե ինչքան հիշում է ԱԺ-ն է թուլատրոմ ռզմական բաղադրիչով  առաքելություն ուղարկելը։

Մնացական Սաֆարյանը նաև նշեց, որ ԵՄ-ն նաև խաղապահի մանդատ ունի։

«Կլինի՞, պարոն Եղոյան, իմ հարցերին դուք ուրիշ ձև արձագանքեք»,- ասաց Արմեն Գևորգյանը՝ վրդովվելով ՔՊ-ական հանձնաժողովի պարբերական միջամտություններից։

Եղոյանն էլ ասաց, թե ըստ ռեկլամենտի Գևորգսյանը պետք է տար մեկ հարց և ունենար մեկ արձագանք, ոչ թե մի քանի հարց հնչեցներ։

«Շնորհակալություն, էդ դեպքում իմ միսիան ավարտված է, դուք կարող եք շարունակել առանց  ինձ»,- աաց Արմեն Գրորգյանը և լքեց նիստը։

  • Կիսվել: