չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կիպրոսը դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ՀՀ-ի դեմ. հայտարարություն

Կիպրոսը դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ՀՀ-ի դեմ. հայտարարություն

Կիպրոսի Արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության կտրուկ սրացման կապակցությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ի վաղ ժամերին սանձազերծված հարձակումը: Այս ամսին ասված է Կիպրոսի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

՛՛Կիպրոսի Արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության կտրուկ սրացման կապակցությամբ, որը Հայաստանի տարածքում գտնվող դիրքերի վրա Ադրբեջանի սանձազերծված հարձակման հետևանքն է՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ԱԳՆ-ն դատապարտում է հարձակումը և կոչ է անում հարգել 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագիրը՝ լարվածությունը արագորեն թուլացնելու համար: ՛՛Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է վեճերի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա՛՛,-նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: