հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Խոսնակը ԶԼՄ-ներին հորդորում է վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս չներկայացնել

Խոսնակը ԶԼՄ-ներին հորդորում է վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս չներկայացնել

Շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

՛՛«Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»:

Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց՛՛,-նշել է նա։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: