ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խորհրդարանը գնալով կորցնում է իր լեգիտիմությունը, այնտեղ այլևս չեն քննարկում Հայաստանի առաջնային օրակարգերը. Սաղաթելյան

Խորհրդարանը գնալով կորցնում է իր լեգիտիմությունը, այնտեղ այլևս չեն քննարկում Հայաստանի առաջնային օրակարգերը. Սաղաթելյան

Հայաստանի իրական օրակարգն այսօր Արցախի ու Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներն են ու անվտանգության խնդիրները: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք այդ և առհասարակ Հայաստանի առաջնային օրակարգերով բոլոր հնչեղություն ունեցող հարցերի շուրջ խորհրդարանից դուրս ձևավորելու ենք այլընտրանքային հարթակներ, որտեղ տեղի են ունենալու իրական օրակարգերի շուրջ իրական քննարկումներ՝ ավելի ներկայացուցչական կազմով: Այդ հարցերը քննարկվելու են շատ խորությամբ ու մանրամասնությամբ, առաջարկվելու են լուծումներ, այլ ոչ թե պարզապես քննարկման իմիտացիա է լինելու, ինչպես այսօր Ազգային ժողովում»:

Իշխան Սաղաթելյանը նաև հավալեց. «Խորհրդարանը գնալով կորցնում է իր լեգիտիմությունը, այն միջավայրը չէ, որտեղ քննարկվում են Հայաստանի իրական և առաջնային օրակարգերը»:

  • Կիսվել: