հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խորհրդարանում ֆիզիկական անվտանգության խնդիր կա մեզ համար. ԼՀ պատգամավոր

Խորհրդարանում ֆիզիկական անվտանգության խնդիր կա մեզ համար. ԼՀ պատգամավոր

Տիկին Մակունցը պառլամենտը շփոթել է շուկայի հետ: Այս մասին այսօր Ազատության ուղիղ եթերում ասաց ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ Սասուն Միքայելյանի հայտարարությունը սպառնալիք չէ, բացի այդ, Սասուն Միքայելյանը վայր կդնի մանդատը, եթե Էդմոն Մարուքյանը ևս մանդատը վայր դնի:

Այս հայտարարությունների առնչությամբ ԼՀ խմբակցության պատգամավորն ասաց. «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հայտարարություններն ինձ համար զարմանալի չեն, որովհետև եթե տիկին Մակունցը չի նկատել կամ հերքում է, որ մեզ վրա հարձակվել են, և նա դա իրական սպառնալիք չի համարում մեզ համար, իրական սպառնալիք չի կարող տեսնել նաև պարոն Միքայելյանի ելույթներում:

Եվ երկրորդ` ես կարծում եմ, որ տիկին Մակունցը պառլամենտը շփոթել է շուկայի հետ, մենք առևտուր չենք անում, այն էլ մեր մանդատների, այն մանդատների, որ մեզ տվել է շուրջ 80 հազար քաղաքացի, մեզ գործուղել է Ազգային ժողով, որպեսզի մենք իրականացնենք մեր ընդդիմադիր առաքելությունը, և մենք դա շարունակելու ենք իրականացնել»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նաև հայտարարեց, որ խորհրդարանում այլևս ֆիզիկական անվտանգության խնդիր կա իրենց համար:

  • Կիսվել: