շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խորհրդարանական դիվանագիտությունը նոր ձեռքբերումներ ունի․ Արարատ Միրզոյան

Խորհրդարանական դիվանագիտությունը նոր ձեռքբերումներ ունի․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական դիվանագիտությունը նոր ձեռքբերումներ ունի:

«Հունիսի 5-ին ԵԽԽՎ Իրավաբանական և մարդու իրավունքների հանձնաժողովը «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող է ընտրել ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

Հիշեցնեմ, որ մայիսի 17-ին էլ ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության և մեդիա հարցերով հանձնաժողովը «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» թեմայով զեկուցող էր ընտրել ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանին»,- գրել է նա:

  • Կիսվել: