հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Խորապես գնահատում եմ խաղաղության գործընթացի առաջխաղացման մեջ ունեցած ձեր կարևոր դերը․ Ալիևը՝ Թրամփին

Խորապես գնահատում եմ խաղաղության գործընթացի առաջխաղացման մեջ ունեցած ձեր կարևոր դերը․ Ալիևը՝ Թրամփին

Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր TruthSocial էջում արտահայտած ջերմ խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի կազմակերպման գործում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժ բարեկամության և ծնունդ առնող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։ Ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունը»,- գրել է նա՝ հրապարակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար։

Ավելի վաղ Թրամփը գրել էր, որ իր համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ Փաշինյանն իր հերթին X-ում կատարված գրառմամբ շնորհակալություն է հայտնել Թրամփին։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվում է այսպես կոչված «Թրամփի ուղի», որը պետք է անխոչընդոտ միացնի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։ Փաստաթղթում գրված է, որ այդ ճանապարհը լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մաս, սակայն դեռևս հասկանալի չէ, թե ինչ մաքսային ու սահմանային հսկողություն են անցնելու այնտեղով անցնող բեռները։ Սա է նաև պատճառը, որ ընդդիմությունն ու մեծ թվով փորձագետներ մեղադրում են Փաշինյանին Բաքվին ամերիկյան հսկողությամբ միջանցք փոխանցելու մեջ

  • Կիսվել: