ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խոնարհվում եմ ԱԺ դիմացի 16 հազար մարդու առջև. իրենց անհանգստությունները փարատվեցին ու էլ չեկան․ Աղազարյան

Խոնարհվում եմ ԱԺ դիմացի 16 հազար մարդու առջև. իրենց անհանգստությունները փարատվեցին ու էլ չեկան․ Աղազարյան

Զենքը արևածաղկի յուղ  ձեռքբերել չէ, բարդ գործընթաց է, կան խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարենք, բայց այս պահին զենքի խնդիր չունենք: Աշխարհին պետք է ակնհայտ լինի, որ մենք զենք ենք ձեռք բերում պաշտպանվելու նպատակով: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Անդրադառնալով կամավորության սկզբունքով ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը պատգամավորը նշեց, որ չպետք է 44-օրյա պատերազմի սխալները թույլ տալ, պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերել. «44-օրյա պատերազմի ժամանակ, ով ասես գնաց պատերազմ, գիտեին 90-ականներն են՝ ավտոմատով կրակելու են, իրենց հերոս երևակայեն, բայց տեսան դաժան պատերազմ է, փախան եկան: Չպետք է ամեն մեկին թույլ տանք, որ գնան կռիվ, պետք է ընտրել նրանց, ովքեր եռամսյա զորավարժանքներին մասնակցել են»:

Խոսելով օրեր առաջ Ազգային ժողովի և Կառավարության դիմաց հավաքված քաղաքացիների բազմության մասին պատգամավորը նշեց, որ իր համար ևս անակնկալ է եղել այդքան մարդկանց ներկայությունը. «Այդ օրը ԱԺ-ի դիմաց հարգարժան մարդիկ կային, խոնարհվում եմ 16 հազար մարդու առաջ, որոնք երկրի ճակատագրով անհանգստացած եկել էին, բայց անհանգստությունները փարատվեցին ու հաջորդ օրը չեկան»:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: