կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Խոչընդոտել են քահանաների մուտքը Հովհաննավանք. փաստաբան Արա Զոհրաբյան

Խոչընդոտել են քահանաների մուտքը Հովհաննավանք. փաստաբան Արա Զոհրաբյան

Հովհաննավանք շտապող երկու քահանայի ոստիկանները բերման են ենթարկել և ազատ են արձակել՝ իմանալով, որ չեն գնա եկեղեցի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Ես գիտեմ տեր Փառենի և մեկ այլ հոգևորականի նկատմամբ գործողություն է իրականացվել»,- նշել է նա։ Նա նշել է, որ իրենց մեքենան չեն թողել գա հասնի, այդ պատճառով ոտքով են եկել։ «Բնակիչները և ոստիկանները համատեղ խոչընդոտեցին մեր մուտքը։ Հայր Սուրբը հորդորեց աղոթք անել և հեռանալ»,-նշել է նա:

Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նաև հայտնել է, որ քննչական հրավիրված բոլոր քահանաների մոտ առավոտվանից ոստիկանական վերակարգեր են նկատվել, երկու քահանայի նույնիսկ բռնել են եւ բաց են թողել միայն այն ժամանակ, երբ համոզվել են, որ չեն գալիս Հովհաննավանք:

«Մենք վանական խորհրդի ատենապետի  հետ եկանք այստեղ, որտեղ ոստիկանները եւ այստեղ հավաքված քաղաքացիները խոչընդոտեցին մեր մուտքը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ այս պահին կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը պատարագ է մատուցում Հովհաննավանքում, որին ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ական պաշտոնյաներ եւ ՔՊ-ի աջակիցներ:

  • Կիսվել: