շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հայ և ռուս երեխաների համար գարնանային ճամբար է կազմակերպվել

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հայ և ռուս երեխաների համար գարնանային ճամբար է կազմակերպվել

Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 21-ից կմեկնարկի գարնանային կրթամշակութային ճամբար, որը կազմակերպվում է ոչ միայն հայ, այլև՝ ռուս երեխաների համար:

Այս մասին հայտնում են գրադարանից, նշելով, որ ռուս փոքրիկների համար գրադարանի կողմից մշակված հատուկ կրթամշակութային ծրագիրն արդեն մեկնարկել է, իսկ հայ երեխաների համար ճամբարը կգործի դպրոցական գարնանային արձակուրդների ընթացքում՝ մարտի 21-ից ապրիլի 1-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ ապահովելով նրանց հագեցած առօրյան:

Ծրագիրը նախատեսված է 6-13 տարեկան երեխաների համար: Ռուսաստանից ժամանած փոքրիկ հյուրերի համար այն կգործի նույն ժամային տիրույթում: 

Գարնանային ճամբարի ծրագրում ներառված են կրթական, ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացներ, որոնք կընդլայնեն երեխաների աշխարհայացքը, կսովորեցնեն աշխատել թիմում, ինչպես նաև՝ կփոխանցեն վերլուծելու և ստեղծագործելու հմտություններ:

Գրադարանում նախատեսվող դասընթացներից բացի երեխաների համար կկազմակերպվեն այցեր թանգարաններ ու թատրոններ, Երևանի այլ պատմամշակութային հաստատություններ՝ հնարավորություն ստեղծելով ձեռք բերել ոչ միայն նոր գիտելիքներ ու հմտություններ, այլև՝ գտնել նոր ընկերներ:

  • Կիսվել: