երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելն է՝ ագրեսորը ՀՀ տարածքից պետք է դուրս գա․ վարչապետ

Խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելն է՝ ագրեսորը ՀՀ տարածքից պետք է դուրս գա․ վարչապետ

Ադրբեջանը արտահայտում է իր անբավարարվածությունը  44-օրյա պատերազմի արդյունքներից։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս դիտարկումն արեց  պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցի առնչությամբ, թե ինչ է նմանանտիպ գործողություններով փորձում ցույց տալ Ադրբեջանը։

«Ինչքան էլ մենք երջանիկ չենք 2020 թ-ի  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթներն  ի չիք դարձնելու համար և պայքարում է  եռակողմ հայտարարության 3 դրույթների դեմ ՝ որ կա ԼՂ, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է  ՌԴ-ն և որ Լաչինի միջանցքը ստեղծվել է ՀՀ-ի և ԼՂ-ի միջև  կապ ապահովելու համար։ Այս 3 դրույթներն ունեն անկյունաքարային  նշանակություն և փաստն այն է, որ Ադրբեջանը պայքարում է այս 3 դրույթների դեմ»,- նշեց Փաշինյանը ։ 

«Իր դիրքորշումներում Ադրբեջանը որոշակիորեն խճճվել է։ Այս համոզմունքը ձևավորվել է բանակցային սեղանի շուրջ խոսակցություների հիման վրա»,- նշեց վարչապետը և հավելեց․ «Մենք դիրքի խնդիր չենք լուծում, մեր խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելն է, և ագրեսորը ՀՀ տարածքից պետք է դուրս գա»։

  • Կիսվել: