հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Խնդիր եմ ձևակերպել, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը. Փաշինյան

Խնդիր եմ ձևակերպել, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը. Փաշինյան

Զվարճալի է լսել, որ որևէ մեկը, որ թեկնածու չէ և չի կարող լինել, հայտարարում է, որ ընտրություններին հաղթելու է: Չի կարող ընտրություններին հաղթել մի մարդ, որ ընդհանրապես ոչ մի բանի թեկնածու է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե հաղթելու են ընտրություններին, և որ այդ վստահության պատճառը իշխող ուժի ղեկավարի ցածր ռեյտինգն է:

«Հրապարակված բոլոր հարցումների համաձայն՝ մեր վարկանիշը կրկնակի ավելի է ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժից: Դա էլ հո մե՞նք չենք ասում: Այդ հարցումները հրապարակվում են: Դուք տեղյակ չե՞ք այդ հարցումներից:

Իմիջիայլոց, ասեմ, որ ԱԺ-ում խնդիր եմ ձևակերպել, և այդ խնդրով մենք քաղաքացիների հետ աշխատելու ենք, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը: Մեր ծրագիրը դա է, որ նրանցից որևէ մեկը չպետք է հաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը: Կոնկրետ խոսում եմ «Հայաստան» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ուժեղ Հայաստանի» մասին: Այսինքն՝ այդ կուսակցությունները հլա պիտի մտածեն խորհրդարան անցնելու մասին:

Որ ասում են՝ հաղթելու ենք, ինչ ենք անելու, ծիծաղելի է: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ մարդիկ Հայաստանում քաղաքական գործընթացի հետ և ժողովրդի հետ որևէ կապ չունեն: Իրենց ինֆորմացիայի և ներշնչանքի աղբյուրները ՀՀ-ում չեն: 100 տոկոսով»,- ասաց նա:

  • Կիսվել: