շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
«Կհարստացնենք երկկողմ օրակարգը». Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին

«Կհարստացնենք երկկողմ օրակարգը». Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Կարևորում եմ աշխարհում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով առաջատար և ծանրակշիռ երկրներից մեկի՝ Բրազիլիայի հետ բազմաշերտ հարաբերությունների առավել զարգացումը և ընդլայնումը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք երկկողմ օրակարգը՝ ուրվագծելով հետագա համագործակցության նոր ուղղություններ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:

  • Կիսվել: