երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Խաղաղությունը հնարավորություն է տալիս և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին էականորեն ավելացնել ինքնիշխանությունը. ԱԳ նախարար

Խաղաղությունը հնարավորություն է տալիս և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին էականորեն ավելացնել ինքնիշխանությունը. ԱԳ նախարար

 Խաղաղությունը հնարավորություն է տալիս և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին էականորեն ավելացնել իրենց ինքնիշխանությունը, «Օրբելի» կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած կոնֆլիկտ, տարաձայնություն պարարտ հող է ստեղծում երրորդ երկրի՝ տարածաշրջանային այլ երկրների կողմից իրենց շահերը հետապնդել այդ հակամարտության մեջ.

«Աշխարհի վրա չկան և, թերևս, չեն էլ եղել պետություններ, որոնք բացարձակ անկախ են։ Չկա այդպիսի բան։ Բոլոր երկրներն ինչ-որ բանով  կախված են այլ երկրներից, և այդտեղ պետք չէ վատ բան տեսնել։ Այս փոխկապակցվածությունը հասարակության զարգացման մեխանիզմներից մեկն է։ Մենք քաղաքական և ռազմավարական իմաստով կարողանալու ենք և արդեն կարողանում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, բայց, մյուս կողմից, բազմաթիվ փոխկապակցվածություններն ու փոխկախվածությունները  մեկը կարող է անվանել ինքնիշխանության պակաս, սակայն, ես այդ կարծիքին չեմ»։

  • Կիսվել: