ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Խաղաղությունը Հայաստանի առաջին Հանրապետությանը չհերիքեց՝ պահպանելու անկախությունը. վարչապետ

Խաղաղությունը Հայաստանի առաջին Հանրապետությանը չհերիքեց՝ պահպանելու անկախությունը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հանրապետության օրվա առթիվ տոնական ուղերձում։

«2026թ․ Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր՝ պատմական պայմաններում։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված»,- ասել է նա։

«Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին Հանրապետությանը չհերիքեց՝ անկախությունը պահպանելու և զարգացնելու համար»,- շեշտել է վարչապետը։

Նա շեշտել է, որ այսօր ներկայացվում է Հայաստանի նոր բանակը՝ նոր համազգեստով, նոր սպառազինությամբ ու նոր գաղափարաբանությամբ. «Նոր գաղափարաբանության առանցքը հետևյալն է՝ բանակի միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, և մեր բանակը չպետք է կիրառվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս՝ բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների»։

  • Կիսվել: