Խաղաղությունն ունի գին և ժողովուրդն է որոշում՝ վճարել այն, թե ոչ․ ՀՀ արդարադատության նախարար
Փաստաթուղթը պարաֆավորված է, խաղաղությունը հաստատված է։ Այդ մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Բաքուն պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ սպառնալով հակառակ դեպքում ընդհանրապես չստորագրել խաղաղության համաձայնագիրը։


