Խաղաղությունն է մեզ թույլ տալու կառուցել բարեկեցիկ երկիր և երջանիկ ապագա. Թորոսյան
2025 թվականին ունեցանք մեր ամենակարևրո ձեռքբերումը՝ խաղաղության հաստատումը․ ամանորյա իր ուղերձն այսպես է սկսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Խաղաղությունն է մեզ թույլ տալու կառուցելու բարեկեցիկ երկիր և երջանիկ ապագա։ Ստեղծվելու են բազմաթիվ աշխատատեղեր նաև հենց տնտեսական զարգացման շնորհիվ։ Եվ ընդհանրապես աղքատության դեմ պայքարի մեր ռազմավարությունը մեզանից յուրաքանչյուրի անհատական ջանքն է և աշխատանքը»,- իր խոսքում մասնավորապես ասում է նախարարը։
Ուղերձն ամբողջությամբ՝ տեսանյութում.


