երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Խաղաղ կարգավորման մասին լուրջ խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից․ վարչապետ

Խաղաղ կարգավորման մասին լուրջ խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից․ վարչապետ

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի՝ France 24-ին տված հարցազրույցից մի հատված։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։ 
 
Վարչապետ - Խաղաղ կարգավորման մասին լուրջ խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից՝ իրենց նպատակների հետ միասին: Քաղաքակրթությունը չի կարող չհաղթել, ապրելու կամքը, ապրելու իրավունք ունեցող մարդիկ չեն կարող չհաղթել: Կասկած չկա, որ հայ ժողովուրդը, որը մի քանի հազարամյակ ապրում է Երկիր մոլորակի վրա, ապրելու կամք ունի:
 
Լրագրող - Գուցե դուք կցանկանայիք ինչ-որ բան ասել նաև Ադրբեջանի ժողովրդին, ովքեր նույնպես ունեն ապրելու կամք:
 
Վարչապետ - Ես միայն մի բան կարող եմ ասել Ադրբեջանի ժողովրդին. հարցրեք ինքներդ ձեզ, թե որքանո՞վ գիտեք ճշմարտությունը սեփական ժողովրդի, ձեր սեփական կառավարության, նրանց հարստության, նրանց ֆինանսական գործարքների և նպատակների մասին: Կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը պատանդ է բռնապետական կառավարության ձեռքին: Ալիևի բռնապետական իշխանության համար հայերը միշտ էլ եղել են հարմար թշնամու կերպար, որով նա փորձում է շրջանցել ժողովրդավարությունը, ազատությունը, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: