երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ է դրել պարտադիր ծառայության զորակոչից տարկետում տալու մասին Կառավարության որոշման նախագիծը

ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ է դրել պարտադիր ծառայության զորակոչից տարկետում տալու մասին Կառավարության որոշման նախագիծը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ունենալու դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ իրավաբանական վարչություն, հեռ.՝ 010 599 662:

 

  • Կիսվել: