շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ներկայացված միջնորդություններից մեկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ներկայացված միջնորդություններից մեկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 5-ին միաձայն մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի դեմ ներկայացված միջնորդությունը։

Միջնորդությունը ներկայացվել էր փաստաբան, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի կողմից։ Այն վերաբերում էր իրավապահ մարմիններին տեղեկատվություն տրամադրելուն այն քրեական գործերի վերաբերյալ, որոնք, ինչպես հայտարարվել էր, կապված են ընտրակաշառքի դեպքերի հետ։

Նշենք նաև, որ ԿԸՀ-ն քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու հարցը։

 

  • Կիսվել: