կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կեղտոտ և էժանագին կեղծիք է, վերջին հեռախոսազրույցը Պուտինի հետ եղել է 2021-ի ապրիլին. Ռոբերտ Քոչարյան

Կեղտոտ և էժանագին կեղծիք է, վերջին հեռախոսազրույցը Պուտինի հետ եղել է 2021-ի ապրիլին. Ռոբերտ Քոչարյան

Այդ կեղտոտ և էժանագին կեղծիքը պատրաստվել է նեյրոցանցերի տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված ձայնագրությանը, որտեղ ներկայացված է հեռախոսազանգ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

«Իմ վերջին հեռախոսազրույցը Պուտինի հետ եղել է 2021 թվականի ապրիլին, երբ այցով գտնվում էի Մոսկվայում, և խոսակցության թեման եղել է իրավիճակը Արցախում: Ակնհայտ է, որ այս կեղծիքի՝ հենց այս պահին հայտնվելը կապված է Արցախում ողբերգական իրադարձությունների և ինձ գալիք քաղաքական գործընթացներում չեզոքացնելու հետ: Ռոբերտ Քոչարյան 20.09.2023»,- ասվում է հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: