երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Կայանալու է Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով հերթական եռակողմ հանդիպումը. «Հրապարակ»

Կայանալու է Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով հերթական եռակողմ հանդիպումը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ըստ նախնական պայմանավորվածությունների` օգոստոսի 31-ին Մոսկվայում կայանալու է հերթական եռակողմ հանդիպումը՝ Ալիեւ-Փաշինյան-Պուտին ձեւաչափով: Ռուսական շրջանակներից ստացված տեղեկատվության համաձայն, այս հանդիպմանը Իլհամ Ալիեւը պատրաստվում է կտրուկ դնել, իր խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» հարցը:

Նա ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը հստակ կհայտարարի Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի բացման, դրա տեղակայման, գործարկման եւ հարակից այլ հարցերի լուծման ժամկետը: Ռուսները կարծում են, որ Ալիեւը վճռական է տրամադրված եւ մտադիր չէ հավատալ Փաշինյանի խոստումներին եւ թույլ տալ, որ նա ժամանակ ձգի»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: