երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
 Կայացել է հերթական էլիտար հարսանիքը․ «Հրապարակ»

Կայացել է հերթական էլիտար հարսանիքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Կիրակի օրը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում հերթական էլիտար հարսանիքն է եղել` ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանն ամուսնացրել է դստերը։

Փեսացուն Համլետ Ավետիսյանի կամ հանրությանն առավել հայտնի Նեպտունի Համիկի որդին է: Վերջինս ԲՀԿ-ական է, Գագիկ Ծառուկյանի մերձավորներից, «Նեպտուն» սպորտային համալիրի սեփականատերն է, ունի այլ բիզնեսներ:

Հարսանիքի քավորն էլ Ծառուկյանի ավագ որդին է եղել։ Հարսանեկան խնջույքին երգել են հայ էստրադայի երգիչ-երգչուհիները, հրավիրված են եղել նախկին պաշտոնյաներ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: