Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. Դա կլինի դասալքություն. Արշակ սրբազան
Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսում նշեց Արշակ Սրբազանը։
«Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելիությունը խիստ տարակուսելի է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չ կարող հեղանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել 10 եպիսկոպոսներ։ Կաթոլիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, և ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս, կաթոլիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը։
Կաթողիկոսը չի կարող հեռանալ, և կաթողիկոսը ինքը բազմաթիվ անգամներ այդ մասին նշել է, և ես վստահ եմ, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել։ Կկաթողիկոսը ունի եկեղեցու և եկեղեցուն պատկանելիության բարձր չափազանց բարձր գիտակցություն»,–ասաց նա։


